Ալեսանդրա Ամբրոսիոն հայտարարել Է Victoria՚s Secret-ից հեռանալու մասին

Armenpress 16:11, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլացի գերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն հայտարարել Է Victoria՚s Secret ընկերության հարթակում աշխատանքը դադարեցնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionista-ին: Նշվում Է, որ շոուն, որը նոյեմբերի 28-ին տեղի Է ունենալու Շանհայում, եզրափակիչը կդառնա մոդելի կարիերայի մեջ, որն այս աշխատանքին նվիրել Է 12 տարի: Ընկերությունը դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը:

Ամբրոսիոն տեղ Է գտել մյուս այն մոդելների շարքում, որոնք Շանհայում մասնակցելու են Victoria՚s Secret Show-ին: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ գերմոդել Ջիջի Հադիդը չի մասնակցելու շոուին: Նա այդ մասին հայտարարել Է իր Twitter-ում, նշելով, որ շփոթահար վիճակում Է հայտնվել նման տեղեկությունից:

Victoria՚s Secret-ն ընկերություն Է, որը մասնագիտանում Է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված Է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունն անցկացվել Է 1995 թվականից: Այդ ժամանակվանից ընկերությունը կազմակերպում Է ամենամյա շոուներ. սկզբում դրանք անցկացվում Էին ԱՄՆ-ում, իսկ 2016 թվականին ցուցադրությունը տեղափոխվել Է Փարիզ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am