Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ տարավ շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության 6-րդ տուրում  

Armenpress 10:05, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայում շարունակվում է պատանիների աշխարհի առաջնությունը: Այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը շահեց պարտիան, իսկ Հայկ Մարտիրոսյանը կիսեց միավորը, պարտիան ոչ-ոքի ավարտեց նաև Տիգրան Հարությունյանը:

Կանանց մրցաշարում Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց:

Այս տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը 4,5 միավոր ունի և առաջատարից ետ է մեկ միավորով: Նույնքան միավոր ունի նաև Մանուէլ Պետրոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am