Մեծ Բրիտանիայում կործանվել է աշխարհի խոշորագույն օդային ապարատը

Armenpress 17:59, 18 Նոյեմբեր, 2017

ՄՈՍԿՎԱ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում աշխարհի  խոշորագույն օդանավ Airlander 10-ը կործանվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Թռչող սարքը, որը իրենից ներկայացնում է ինքնաթիռի և դիրիժաբլի հիբրիդ, կործանվել է Բեդֆորդշիրի կոմսության դաշտում:

Ականատեսները նշում են, որ օդանավը բախվել է ծառերին, ինչը հանգեցրել է հելիումի արտահոսքի: 20-տոննա քաշ ունեցող Airlander 10-ը ամբողջովին ավերվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am