Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից

Armenpress 13:35, 18 Նոյեմբեր, 2017

ՄՈՍԿՎԱ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, շունը մեկ ամիս սպասել էր տիրոջ վերադարձին, սկզբում ուրախությամբ  ընդունելով ուղևորների և օդանավակայանի աշխատակիցների կողմից տրամադրվող սնունդը, սակայն, երբ հասկացել էր, որ իր մոտ ոչ ոք չի վերադառնալու, հրաժարվել էր կեր ուտել:  Օդանավակայանի աշխատակիցները լրջորեն անհանգստացած էին կենդանու վիճակով և անասնաբույժների օգնությանը դիմեցին:

Կլինիկայում շունը մի քանի շաբաթ կաթիլային սնուցում էր ստանում,այնուամենայնիվ, անասնաբույժները չկարողացան փրկել նրան:

Մասնագետները եկան այն եզրակացության, որ շան մահը առաջացել է ոչ թե հիվանդություններից, այլ բացառապես հոգեբանական վիճակից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am