Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան կկարողանան մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջիկա խաղին

Armenpress 21:21, 17 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան և հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ապաքինվել են վնասվածքից և կկարողանան մասնակցել թիմի առաջիկա հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը,  այս մասին հայտնել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Մարկուս Ռոխոն, Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան կլինեն թիմի հայտացուցակում Անգլիայի Պրեմիեր ;լիգայի 12-րդ տուրում «Նյուքասլ»-ի դեմ խաղի համար»,- ասել է Մոուրինյոն:

Թիմի պաշտպան Մարկուս Ռոխոն վնասվածք էր ստացել ապրիլի 20-ին Եվրոպայի լիագայի խաղարկության շրջանակներում «Անդերլեխտ»-ի դեմ խաղում: Նույն խաղում վնասվածք էր ստացել նաև Զլատան Իբրահիմովիչը:

 Պոլ Պոգբան վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Բազել»-ի դեմ խաղում, որը կայացել է սեպտեմբերի 12-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am