ԱԺ-ն ընդունեց ռազմական տեխնիկայի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու մասին օրինագիծը

Armenpress 13:46, 17 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ռուսաստանի Դաշնությունից ռազմական տեխնիկայի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 84 պատգամավոր:

Օրենքը կարգավորում է 2015 թվականի հունիսի 26-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի և հետագայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքվելիք միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու հետ կապված հարաբերությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am