Մոսկվայի «Արարատ»-ը նոր ավագ ունի

Armenpress 19:19, 16 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Ռեբկոն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի ավագ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատ»-ի ֆուտբոլիստները թիմի նոր ավագին ընտրել են քվեարկությամբ։ Թիմի փոխավագ է ընտրվել Երևանի «Ալաշկերտ»-ի նախկին կիսապաշտպան Իրակլի Կվեկվեսկիրին։

Մինչ այս «Արարատ»-ի ավագն էր Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն, որը վերջերս կոնֆլիկտ էր ունեցել ակումբի ղեկավարության հետ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am