Հայտնի են Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության բոլոր մասնակիցները  

Armenpress 12:03, 16 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության բոլոր մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մունդիալ-2018-ին կմասնակցեն. A զամբյուղում` Ռուսաստանը, Գերմանիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Ֆրանսիան: B զամբյուղում`Իսպանիան, Պերուն, Շվեյցարիան, Անգլիան, Կոլումբիան, Խորվաթիան, Մեքսիկան, Ուրուգվայը: C զամբյուղում`Դանիան, Շվեդիան, Իսլանդիան, Կոստա Ռիկան, Թունիսը, Եգիպտոսը, Սենեգալը, Իրանը: D զամբյուղում`Սերբիան, Նիգերիան, Ճապոնիան, Մարոկկոն, Պանաման, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Ավստրալիան:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայի Կրեմլում:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի»-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am