ԱԺ քառօրյա. պատգամավորները շարունակում են քննարկել ՀՀ 2018թ. բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ

Armenpress 10:17, 16 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը: Գրանցվել է 82 պատգամավոր: Նիստի մեկնարկին պատգամավորները ողջունեցին Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ նիստում քննարկված հարցերը:

Քվեարկություններից հետո պատգամավորները կշարունակեն քննարկել ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը, որի քննարկումն անավարտ էր մնացել նոյեմբերի 15-ի նիստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am