Դանիան Մունդիալ-2018-ի ուղեգիր նվաճեց  

Armenpress 10:40, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության հերթական ուղեգիրը նվաճեց Դանիայի ազգային ընտրանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անցումային խաղերում Դանիայի մրցակիցը Իռլանդիայի ընտրանին էր: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 0:0 հաշվով: Պատասխան խաղում Դանիան 5 գնդակ ուղարկեց Իռլանդիայի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: Քրիստիան Էրիկսենը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի»-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am