Պուչդեմոնը հնարավոր Է համարել կատալոնական ճգնաժամի լուծումն առանց Իսպանիայից անջատվելու

Armenpress 10:40, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հնարավոր Է համարել, որ որոշակի հանգամանքներում կարելի Է հրաժարվել Մադրիդի կենտրոնական իշխանություններից տարածաշրջանի անկախացումից: Այս մասին նա հայտարարել Է նոյեմբերի 13-ի երեկոյան գերմանական Die Welt թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես պատրաստ Էի եւ մնում եմ պատրաստ այն բանին, որ ճանաչեմ Իսպանիայի հետ նաեւ այլ տեսակի հարաբերությունները»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք անկախության պահանջների այլընտրանք:

Նրա խոսքով՝ իրադարձությունների այլընտրական զարգացումը «միանգամայն հնարավոր Է»: «Ես միշտ հանդես եմ գալիս միասնության օգտին: Սակայն ամբողջ (տեղի ունեցողի) պատճառը ինքնավարության 2010 թվականի կարգավիճակի լուծարումն Է, կարգավիճակ, որը համաձայնեցված Էր Իսպանիայի եւ Կատալոնիայի խորհրդարանների կողմից»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am