Երիտասարդ շախմատիստները մեկնարկում են աշխարհի առաջնությունում  

Armenpress 11:17, 13 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող 4 երիտասարդ շախմատիստներ այսօր մեկնարկում են աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունն անցկացվում է Իտալիայի Տարվիզիո քաղաքում, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Սիրանուշ Ղուկասյանը:

Առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 25-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am