Թուրքիայում ահաբեկչություն ծրագրած ԻՊ անդամներ են ձերբակալվել

Armenpress 10:09, 13 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի մի շարք թաղամասերում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» խմբավորման՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստող 32 անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Ձերբակալվածներն օտարերկրյա քաղաքացիներ են եղել: Թուրքական կողմի համաձայն՝ նրանք աշխատել են Սիրիայում «Իսլամական պետությանը» հարող խմբերի անունից և հարձակում են նախապատրաստել Թուրքիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am