Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Armenpress 23:15, 11 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Բարեղամ Հարությունյանը հաջող է հանդես եկել Լիտվայի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Լիտվայում ընթացող Վիտալի Կարպաչիաուսկոյի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դարձել է մրցաշարի հաղթող։ 69 կգ քաշային Խաչատուր Նազարյանը նվաճել է արծաթե, իսկ 54 կգ քաշային Արթուր Ղազարյանն ու 70 կգ քաշային Սարգիս Նազարյանը՝ բրոնզե մեդալ։ Լիտվայում հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am