Թուրքիան Հայաստանի հետ սահմանին տեսախցիկներ է տեղադրել

Armenpress 13:08, 8 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին անվտանգության նկատառումներից ելնելով տեսախցիկներ են տեղադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Կարսի նահանգապետարանից արած հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 3-ից սկսված տեսախցիկների տեղադրման աշխատանքներն ավարտված են: Նախագիծն արժեցել է 2 մլն 880 հազար թուրքական լիրա:

«Նախագիծը միտված է ավելի ապահով դարձնելու Թուրքիա-Հայաստան սահմանի Կարսի հատվածն ու կանխելու տարբեր պատահարները»,- ասվում է նահանգապետարանի հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am