Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում վերակենդանացման հերթական միտումներ է նկատում
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո վերակենդանացման միտումներ է տեսնում: Քաղաքագետն այս մասին նշեց նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տեղի է ունենում հերթական վերակենդանացման գործընթացը, ինչը ձեռնտու է բանակցային բոլոր կողմերին՝ թե Հայաստանին, թե Ադրբեջանին եւ թե Մինսկի խմբի համանախագահներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ հակամարտության կարգավորմանն ուղղված գործողություններն ավելի շատ նպատակ ունեն նվազեցնելու բռնությունը:
Այդուհանդերձ, քաղաքագետը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ոչ մի նոր բան տեղի չի ունենում, առաջընթաց եւս չկա, իսկ բանակցային գործընթացին զուգահեռ սահմանին կշարունակվի լարվածությունը, ժամանակ առ ժամանակ կլինեն էսկալացիաներ:
2016թ. ապրիլին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարումից և քառօրյա ռազմական գործողություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Վիեննայում (2016թ. մայիսի 16-ին) և Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20-ին): Իսկ վերջին հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը