Ֆրանսիայի Վիեն քաղաքում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը

Armenpress 19:05, 6 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վիեն քաղաքում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Le Dauphine-ը, հուշարձանի երկու կողմերը ներկվել են վիրավորական գրություններով:

Վիենի հայկական ասոցիացիաների միությունը խստորեն դատապարտել է այդ քայլը և որոշել այդ առնչությամբ բողոք ներկայացնել իշխանություններին: «Հայերի սրտում չկա ո՛չ ատելություն, ո՛չ վրեժխնդրության ցանկություն, սակայն ոչ ոք և ոչինչ չի կարող դադարեցնել նրանց պայքարը օրենքի, արդարության և ճշմարտության համար»,- ասված է հայկական միության հայտարարության մեջ:

«Պղծելով այս հուշարձանը` պղծվում է ոչ միայն 1915թ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակը, այլև բազմաթիվ հայերի, ովքեր մահացել են Ֆրանսիայի համար երկու աշխարհամարտերի ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am