Ազնավուրը հաջորդ տարի ապրիլին կրկին կլինի ռուսական բեմում

Armenpress 16:27, 6 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգահան և շանսոնների կատարող, դերասան, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրը 2018 թվականին երկու համերգով հանդես կգա Ռուսաստանի Դաշնությունում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջին համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին Սանկտ Պետերբուրգի «Октябрьский» մեծ համերգային սրահում:

Արդեն ապրիլի 28-ին շանսոնյեն հանդես կգա Մոսկվայի Կրեմլի պետական համերգասրահում:

Համերգի տոմսերն արդեն վաճառքում են:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am