Արցախում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Armenpress 12:44, 6 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Սևադայի Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երեւան: Նա Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցի առողջական վիճակի մասին տեղեկատվություն ճշտել չհաջողվեց:  Նա Արցախի զինվորական հոսպիտալում է:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն` Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am