ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադին Իրաքից փախել Է Սիրիա. Addustour

Armenpress 11:31, 6 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ներկայում գտնվում Է Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ի երեկոյան հայտնել Է Addustour եգիպտական թերթը՝ հղում անելով իրաքյան հետախուզական տվյալներին:

Անբարի նահանգի հետախուզության աղբյուրի տեղեկատվության համաձայն, որը վկայակոչում Է հրատարակությունը, նոյեմբերի 3-ին «ալ Բաղդադին , օգտվելով դեղնագույն տաքսիի ծառայություններից, Իրաքի Ռավայի շրջանից (Անբարի նահանգ) տեղափոխվել Է Սիրիա», ենթադրաբար, շարժվելով դեպի Դեյր Զոր:

Ըստ որում, ինչպես նշվում Է, նա, հասկանալով, որ Ռավայում հետագա գտնվելը վտանգավոր Է իր կյանքի համար, որոշել Է փախչել եւ հատուկ պնդել Է տաքսիի տրամադրումը, որպեսզի աննկատ մնա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am