Գորիս համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը

Armenpress 11:32, 6 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով՝ վստահ հաղթանակ է տարել ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Առուշ Առուշանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Գորիսում համայնքի ղեկավարի ընտրություններին նախնական տվյալներով մասնակցել է 13 հազար 164 մարդ, որից 12 հազար 945-ը քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին:

Նրա մրցակից, ինքնաառաջադրված Սամվել Հարությունյանի օգտին քվեարկել է 56 ընտրող, 163 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am