Թրամփը պատրաստ Է հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ

Armenpress 10:07, 6 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պատրաստ Է հանդիպել եւ բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կնստեի ու կխոսեի ում հետ ասես: Ես չեմ կարծում, որ դա ուժի կամ թուլության դրսեւորում Է: Կարծում եմ, որ բոլոր մարդկանց հետ Էլ բանակցությունները վատ բան չԷ»,- ասել Է նա Full Measure ամերիկյան հեռուստաշոուին տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել ասիական շրջագայության շրջանակներում Ճապոնիայում ԱՄՆ-ի ղեկավարի գտնվելու ժամանակ:

Թրամփը, պատասխանելով «դիկտատոր» Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հնարավորության վերաբերյալ հարցին, նշել Է. «Ես, անտարակույս, պատրաստ եմ դրան, բայց տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, առայժմ, կարծում եմ, դրա մասին խոսելը դեռեւս շատ վաղ Է», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am