Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

Armenpress 13:51, 5 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում նոյեմբերի 6-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 7-ին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն կբարձրանա 2-4 աստիճանով, նոյեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևանում նոյեմբերի 6-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 7-ին, 9-10-ն սպասվում է անձրև:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am