Կարեն Կարապետյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Armenpress 13:31, 4 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է երկու պետությունների միջև առկա ներուժի ու փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

Կողմերը հատկապես շեշտել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ այդ համատեքստում ընդգծելով համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն ու արդյունավետ գործունեության ծավալումը: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հարցերին



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am