Արցախի նախագահն այցելել է Քաշաթաղի

Armenpress 17:19, 3 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ ծանոթացել հիդրոէներգետիկայի ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ շրջանն ունի ջրային պաշարների մեծ ներուժ, որի ճիշտ օգտագործումը մեծապես կնպաստի շրջանի սոցիալ-տնտեսական առաջընթացի եւ Արցախի էներգետիկ անվտանգության ապահովմանը։

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am