ՆԱՏՕ-ի նավերը մտել են Բաթումի նավահանգիստ

Armenpress 12:59, 3 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Regele Ferdinand ռումինական ֆրեգատը եւ Թուրքիայի դրոշի ներքո նավարկող ՆԱՏՕ-ի ռազմանավը մտել են Բաթումի նավահանգիստ. սպասվում Է դաշինքի եւս երկու նավերի ժամանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը:

«Օրվա ընթացքում սպասվում Է ՆԱՏՕ-ի եւս երկու նավերի ժամանումը: Պատվիրակությունը գլխավորելու Է ՆԱՏՕ-ի միավորված ծովային ուժերի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Էրվի Բրեժոնը: Փոխծովակալին եւ ՆԱՏՕ-ի պատվիրակությանն ընդունում Է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին եւ Վրաստանում Բուլղարիայի դեսպանությունը»,-ասված Է նախարարության հայտարարության մեջ:

Նավերը Բաթումում կմնան մինչեւ նոյեմբերի 6-ը: Պատվիրակության անդամները նաեւ կայցելեն ծովային կառավարման համատեղ կենտրոն: Այցի արդյունքների շուրջ կկայանա կողմերի համատեղ մամուլի ասուլիս:

Սա ՆԱՏՕ-ի երկրորդ նպատակային մշտական խմբի նավերի երրորդ այցն Է Վրաստան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am