Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահների հետ կհանդիպի Մոսկվայում

Armenpress 14:52, 2 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կհանդիպեն նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Ավելի վաղ Մամեդյարովը հայտնել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման հարցը կհստակեցվի համանախագահների հանդիպումից հետո: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am