Հայաստանը մտադիր է մշտապես ունենալ ատոմային էներգետիկա. ՀՀ վարչապետ

Armenpress 13:50, 2 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մտադիր է մշտապես ունենալ ատոմային էներգետիկա: Հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով նոր ատոմակայան կառուցելու մասին հարցին: Վարչապետը հիշեցրեց, որ գործող ատոմային էներգաբլոկի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականը: «Մենք ունենք շատ մեծ ռեսուրս ու ներուժ, բայց այսօր վիճակն այնպիսին է, որ փող ունենալը դեռ չի նշանակում ունենալ ատոմային էներգետիկա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով, անվտանգության խնդիրը շատ կարևոր է և մեր երկիրը մտադիր է ատոմային էներգետիկա միշտ ունենալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am