Արցախի նախագահն ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը

Armenpress 13:09, 2 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը՝  տնօրեն  Ստեփան  Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել կազմակերպության հայրենանվեր գործունեությունը, որի անմիջական մասնակցությամբ մեր երկրում կյանքի են կոչվել ռազմավարական տարբեր ծրագրեր՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն նաեւ ապագայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am