Կառավարությունը հավանություն տվեց ԱԶԲ-ից 40 մլն դոլարի բյուջետային միջոցներ ներգրավելու համաձայնագրին

Armenpress 12:29, 2 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագրի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վարկ:

«Բյուջետային աջակցության վարկավորման մեխանիզմը, ի տարբերություն նպատակային ծրագրերի, հնարավորություն է տալիս ֆինանսավորելու բյուջեի կարևորագույն ծախսային կատեգորիաները: Վարկը կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով, որից  3 տարին՝ արտոնյալ»,- ասաց Արամյանը:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է, մասնավորապես,  հարկաբյուջետային կարգապահության և թափանցիկության բարելավման նպատակով հզորացնել պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման հզորացում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am