Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Նիդեռլանդներին. Եվրոպայի առաջնություն

Armenpress 22:10, 31 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթեց Նիդեռլանդների թիմին Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի թիմը 2,5-1,5 հաշվով հաղթեց Նիդեռլանդներին: Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը:  Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտվեց:

Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 17:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am