Շախմատի կանանց թիմը հաղթեց Սերբիային. Եվրոպայի առաջնություն

Armenpress 22:14, 30 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում հաղթել է Սերբիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի թիմային առաջնության Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը Սերբիան էր: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը: Մարիա Կուրսովան պարտություն կրեց: Հայաստան-Սերբիա՝ 3:1:

Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 17:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am