iPhone X-ի նորոգումը գրեթե 1,5 անգամ թանկ կնստի նախորդ մոդելների նորոգումից

Armenpress 14:57, 30 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռեւս վաճառքի չհանված iPhone X-ի նորոգումը մոտավորապես 1,5 անգամ թանկ կնստի ապարատի նախորդ մոդելների նորոգումից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է CNN հեռուստաալիքը, Apple կորպորացիայի առաջատար մոդելի ապագա տերերը, որոնք հազար դոլար կծախսեն սարքի համար, դրա խափանման դեպքում նույնպես ստիպված կլինեն մեծ գումար ծախսել: Օրինակ՝ iPhone X-ի կոտրված Էկրանի նորոգումն Apple-ի պաշտոնական սպասարկման կենտրոնի միջոցով ԱՄՆ-ում կնստի 279 դոլար: Համեմատության համար նշենք, որ iPhone 7 Plus-ի եւ նոր iPhone 8 Plus-ի դիսփլեյի նորոգումն արժե 169 դոլար:

Իսկ եթե նորոգում Է պահանջում ինչ-որ այլ դետալ, բացի Էկրանից, ապա iPhone X-ի նորոգման աշխատանքների արժեքը կկազմի 549 դոլար: Դա ավելի քան 1,5 անգամ ավելի Է, քան սպառողը վճարել Է iPhone 7 Plus-ի համանման նորոգման համար: Նորույթի նախապատվերները բացվել են սեպտեմբերի 15-ին, իսկ դրա վաճառքները պետք Է սկսվեն նոյեմբերի 3-ին աշխարհի ավելի քան 55 երկրներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am