Բարսեղյանը և Համբարձումյանը չեն կարողացել օգնել «Վարդար»-ին հաղթանակ կռել  

Armenpress 13:32, 30 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը չեն օգնել «Վարդար»-ին հաղթանակ տանել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Վարդար»-ը արտագնա խաղում մրցում էր «Սիլեկս»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքի հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը եղել է թիմի մեկնարկային կազմում, սակայն փոխարինվել է առաջին կեսից հետո, իսկ Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է խաղին մինչև 85-րդ րոպեն:

Այս տուրից հետո «Վարդար»-ը Մակեդոնիայի առաջնության 3-րդ տեղում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am