Գրոսմայստեր Արման Միքայելյանը 10-րդն է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում  

Armenpress 12:01, 30 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արման Միքայելյանն ավարտեց ելույթները Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցաշարի վերջին տուրում Միքայելյանի մրցակիցը Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սարգիս Մկրտչյանն է եղել: Այս պարտիայում Միքայելյանը հաղթանակ է տարել:

9 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Արման Միքայելյանը գրավել է 10-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է դարձել ռուս Կիրիլ Ալեքսեյենկոն, ով նույնքան հնարավորից վաստակել է 7,5 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am