ԱՄՆ դատարանը Քըրքորյանի ունեցվածքից 500 մլն դոլարը տնօրինելու թույլտվություն է տվել

Armenpress 14:27, 26 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանգուցյալ միլիարդատեր բարերար Քըրք Քըրքորյանի ունեցվածքը տնօրինելու դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի գերագույն ատյանի դատավոր Մարիա Սթրեթընն իրավունք է տվել Քըրքորյանի 1.6 մլրդ ԱՄՆ դոլար կարողությունից 500 մլն դոլարը փոխանցել բարեգործական կազմակերպություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ասպարեզ»-ը:

Միլիարդատիրոջ կողմից նշանակված երեք անձից բաղկացած մարմինը, որի մեջ մտնում էին նրա կալվածքների վերակացուն՝ Էնթոնի Մանթեքիքը, փաստաբան Պատրիսիա Քլեյսը և Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի դոկտոր Էրիկ Էսրայիլյանը, արդեն Քըրքորյանի ունեցվածքից 200 մլն դոլար բաժանել էին մի շարք բարեգործական կազմակերպությունների:

Քըրքորյանն իր կտակում նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից առավելագույնը 3 տարի հետ (նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am