Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, սպասվում են տեղումներ

Armenpress 12:57, 24 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, և հոկտեմբերի 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ հոկտեմբերի 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am