Բրիտանացի երգչուհին բեմահարթակի տակ Է հայտնվել շոուի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Ջեմմա Քոլինզը BBC Radio 1 Teen Awards-ի հաղթողներին հայտարարելու ժամանակ սայթաքել Է եւ ընկել լյուկը, որով այդ պահին բեմ Էին բարձրանում շոուի մասնակիցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեղի ունեցածի տեսանյութը լայնորեն տարածվել Է ցանցում եւ ակտիվորեն քննարկվել օգտատերերի կողմից: Քոլինզն ինքը հայտարարել Է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց, չնայած դրան, պատրաստվում Է դատի տալ BBC-ին:
«Ես ցնցված եմ: Հրաշք Է, որ կենդանի մնացի: Ես կարող Էի մեռնել կամ հաշմանդամ դառնալ»,-Քոլինզի խոսքը մեջբերել Է The Sun-ը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ