Թիլերսոնը չհայտարարված այցով ժամանել Է Աֆղանստան

Armenpress 17:12, 23 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 23-ին չհայտարարված այցով ժամանել Է Քաբուլ, որտեղ հանդիպում Է անցկացրել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանության կայքում:

«Պետքարտուղար Թիլերսոնը եւ նախագահ Ղանին հոկտեմբերի 23-ին հանդիպել են Քեբուլում եւ միասին հավաստել ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի՝ խաղաղության, կայունության եւ Աֆղանստանի երկարաժամկետ բարգավաճման հասնելու ձգտումը»,- ասված Է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am