ԱՄՆ-ը 26 տարում առաջին անգամ մարտական պատրաստության կբերի B-52 ռմբակոծիչները

Armenpress 13:50, 23 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 1991 թվականից ի վեր առաջին անգամ սկսում են B-52 ռազմավարական ռմբակոծիչները բերել մարտական պատրաստության վիճակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ամերիկյան ՌՕՈՒ-ի գեներալ Դեւիդ Գոլդֆեյնը:

«Սա եւս մեկ քայլ Է մեր մարտական պատրաստության ապահովման ճանապարհին»,-Գոլդֆեյնի խոսքը մեջբերել Է Defence One պորտալը: Գոլդֆեյնը եւ ԱՄՆ-ի պաշտպանության այլ բարձրաստիճան պաշտոնատարներ ընդգծել են, որ մարտական պատրաստության բերելու հրամանագիր չի ստացվել, բայց պատրաստությունն արդեն տարվում Է՝ սպասելով դրա հնարավոր ստացմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am