Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է

Armenpress 13:13, 23 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 34 UN 427 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող տաղավարին, այնուհետև շրջվել ձորը (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր՝ 1996 թ. ծնված Տ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել՝ Եղեգնաձորի ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների`զոհվածը զինծառայող էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am