Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում

Armenpress 16:53, 21 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այսօր փորձում է լուծել Երևանի մերձակայքում վերամշակող գործարան կառուցելու  խնդիրը, ուր կարող է տեղափոխվել հանրապետության աղբի 2/3-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապետական երրորդ շաբաթօրյակի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Նախատեսվող գործարան օրական կտեղափոխվի շուրջ 1000 տոննա աղբ, որը կարող է էլեկտրաէներգիա արտադրել: Մենք ունենք 4 գործընկերներ՝ ԱՄՆ-ից, Չեխիայից, Լիբանանից, որոնց հետ քննարկում ենք այդ հարցը»,-ասաց նախարարը:

Լոքյանի խոսքով՝ նրանք արևելյան գործընկերության շրջանակներում կարող են Եվրամիության համապատասխան միջոցներով օժանդակել Հայաստանի նման երկրներին՝ լուծելու այդ խնդիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am