Արցախում երկու զինծառայող է զոհվել

Armenpress 12:35, 21 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊԲ-ից, մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am