Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշում է ծննդյան տարեդարձը

Armenpress 12:02, 21 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՐԱՄԵՆՊՐԵՍ: Հունահռոնեական ոճի ըմբիշ Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշում է ծննդյան 26-րդ տարեդարձը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գյումրեցի մարզիկը աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն է, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի ամառային Օիմպիական խաղերի չեմպիոնն է:

Ալեքսանյանը Մովսես Խորենացու մեդալակիր է, ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր: 2015 թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Գյումրու և Երևանի պատվավոր քաղաքացի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am