Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Armenpress 13:24, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան 85 կգ քաշային ծանրորդները: Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 170 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց միայն 190 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 360 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Նախօրեին կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էր դարձել Սոնա Պողոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am