Բակո Սահակյանը Տիգրան Խաչատրյանին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

Armenpress 10:30, 20 Հոկտեմբեր, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:  

 

                                              

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am