Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում կկայանա հոկտեմբերի 24- 25-ին

Armenpress 19:53, 19 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի հոկտեմբերի 24-25-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նիստի ծրագրի նախապատրաստումը և դրանով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով տարբեր գերատեսրությունների ղեկավարների տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am