Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության անդամների հետ

Armenpress 18:09, 19 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին Բրյուսել քաղաքում այցելել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ ՝ գրասենյակի տնօրեն Դիյոգո Պինտոյի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակաքզմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, Արցախ–Եվրոպա հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գործունեությունն՝ ուղղված եվրոպական տարբեր երկրներում ու հարթակներում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացմանը, մեր հանրապետության եւ եվրոպական տարբեր կառույցների միջեւ կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am