Իրանի գլխավոր շտաբի ղեկավարը Ասադի հետ քննարկել Է ռազմական համագործակցությունը

Armenpress 16:29, 19 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բաքերին պատվիրակության կազմում Դամասկոսում հանդիպում Է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, բանակցությունների ընթացքում քննարկվել են երկրների երկկողմ հարաբերությունները, նախեւառաջ՝ ռազմական համագործակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հայտարարել Է Սիրիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Նշվում Է, որ Բաքերին Ասադին Է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ուղերձը Սիրիայում ահաբեկչության նկատմամբ հաղթանակների առթիվ շնորհավորանքներով: Ասադը շնորհակալություն Է հայտնել Խամենեիին եւ նշել, որ Իրանի ժողովուրդն ու նրա զինված ուժերը գլխավոր գործընկերն են Սիրիայում ահաբեկչության դեմ տարած հաղթանակներում:

Ավելի վաղ իրանական Tasnim գործակալությունը հայտնել Է, որ Բաքերին Սիրիա Է ժամանել հոկտեմբերի 18-ի երեկոյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am