Կատալոնիայի ղեկավարն սպառնացել Է խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հարցի շուրջ

Armenpress 13:15, 19 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն սպառնացել Է տարածաշրջանի խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հռչակման հարցի շուրջ, եթե Իսպանիայի կառավարությունը չհամաձայնի երկխոսություն սկսել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ինքնավարության ղեկավարի նամակում, որը հոկտեմբերի 19-ին ուղարկվել Է թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյին: Նամակը Twitter-ի միջոցով տարածել Է Կատալոնիայի կառավարությունը: Ուղերձում ասված Է, որ եթե Մադրիդն այսուհետեւ Էլ պատրաստ չլինի բանակցություններ վարել, «Կատալոնիայի խորհրդարանը կարող Է, եթե անհրաժեշտ համարի, քվեարկություն անցկացնել անկախության պաշտոնական հռչակման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am